Յան Բանոն
Յան Բանոն | |
---|---|
Բնօրինակ անուն | 양방언 |
Ծնվել է | հունվարի 1, 1960 (64 տարեկան) Տոկիո, Տոկիո, Ճապոնիա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | քրոսովեր և New Age? |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, երաժշտական գործիքավորող, ստեղնահար և երաժշտական պրոդյուսեր |
Գործիքներ | Դաշնամուր |
Կրթություն | Nippon Medical School? |
Անդամակցություն | SHAMBARA? |
Կայք | ryokunihiko.com |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
Յան Բանոն (հանգըլ՝ 양방언, հունվարի 1, 1960, Տոկիո, Տոկիո, Ճապոնիա), հարավկորեացի կոմպոզիտոր, դաշնակահար և պրոդյուսեր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յան Բանոնը ծնվել է Տոկիոյում՝ կորեացու ընտանիքում։ Նրա հայրը արմատներով Չեջու քաղաքից է եղել, իսկ մայրը Սինիջուից հյուսիսկորեական Պհենան-Պուկտո նահանգից։ Նրա հայրը տնօրինում էր հիվանդանոց, իսկ մայրը աշխատում էր նույն հիվանդանոցում ՝ դիետոլոգ։ Յան Բանոն սկսել է սովորել դաշնամուր նվագել 5 տարեկանից։ Նախնական և միջնակարգ կրթությունը ստացել է կորեական դպրոցում, իսկ հետո ընդունվել է ճապոնական ավագ դպրոց, որտեղ ծանոթացել է արտասահմանյան փոփ և ռոք երաժշտությամբ և սկսել է նվագել դպրոցական խմբում։ Դպրոցն ավարտելուց հետո նա ընդունվել է բժշկական դպրոց, որտեղ նույնպես նվագել է տեղի խմբում, եղել է ստեղնահար (առաջին անգամ սկսել է նվագել սինթեզատորով)։ 1980-1995 թվականներին եղել է ձայնային ռեժիսոր իր խմբում, մասնակցելով մեծ թվով ձայնագրությունների և կենդանի համերգների։ 1985-1986 թվականներին նա աշխատել է Տոկիոյի համալսարանական հիվանդանոցներից մեկում, որպես պլաստիկ վիրաբույժ, բայց հետագայում վերադարձել է երաժշտական գործունեությանը, ստեղծելով ստեղծագործություններ ռոք, ջազ, դասական և ժողովրդական էթնիկական կորեական ժանրերում, հաճախ ստանալով լավ արձագանքներ քննադատների կողմից, այդ թվում նաև գունագեղ երաժշտություն կատարելու համար։
1996 թվականին Ճապոնիայում դուրս է եկել նրա առաջին սոլո ալբոմը՝ «Gate of Dreams»: Սկսած «Into The Light» ալբոմի թողարկումից, հետո նրա յոթ ալբոմների ձայնագրություններում ամեն անգամ մասնակցություն է ունեցել Լոնդոնի սիմֆոնիկ նվագախումբը, Լոնդոնի ֆիլհարմոնիկ նվագախումբը կամ այլ նվագախմբեր։ 2001 թվականին թողարկվել է նրա «Pan-O-Rama» ալբոմը, որում երգերը հնչում էին կորեական բարբառներից մեկով, այն ստացել է լավ արձագանքներ քննադատների կողմից։ 2002 թվականի ալբոմից «Frontier!» երգը ընդունվել է որպես պաշտոնական երաժշտական թեմա 2002 թվականի ասիական խաղերում։ Որպես ավելացում անմիջականորեն երգերին, ստեղծել են նաև երգեր ֆիլմերի, անիմացիաների և վիդեոխաղերի համար։ 2007 թվականին նա գրել է երաժշտություն «Beyond the Stars» ֆիլմի համար, իսկ 2014 թվականին գրել է երաժշտություն Սոչիի Ձմեռային Օլիմպիադայի հարավկորեական մասի համար։
Քանի որ նրա մայրը եղել է Հյուսիսային Կորեայից («չոսոնջոկ», այդպես են Ճապոնիայում անվանում Հյուսիսային Կորեայից ներգաղթածներին, ովքեր չունեն ճապոնական կամ հարավկորեական քաղաքացիություն), նա նույնպես եղել է «չոսոնջոկ», բայց 1999 թվականին նա ստացել է Կորեայի Հանրապետության քաղաքացիություն։
Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Gate of Dreams (1996թ-ին Ճապոնիայում, 2002թ-ին Կորեայի Հանրապետությունում)
- Wings of Mirage (1997)
- Into The Light (1998թ-ին Ճապոնիայում, 2002թ-ին Կորեայի Հանրապետության)
- Only Heaven Knows (1999)
- Pan-O-Rama (2001)
- Piano Sketch (2002)
- Echoes (2004)
- Timeless Story (2009)
- Floating Circle (2011)
- 대통령 취임식에 국민 사로잡은 '아리랑 판타지'는?
- 'Arirang Fantasy' brings together old and new
- Edwards, Russell Beyond the Years Variety
- Yang Bang Eon to perform at Sochi Olympics Closing Ceremony
- Free Special Concert: “Yang Bang-ean’s music and life Արխիվացված 2014-07-14 Wayback Machine
|